Նիկոլը ակնարկում ա, որ պատմական խնդիրները պետք ա մի կողմ թողնել ու չլինի թշնամություն թուրքերի և ադրբեջանցիների հետ. ադրբեջանագետ

86

Նիկոլը ակնարկում ա, որ պատմական խնդիրները պետք ա մի կողմ թողնել ու չլինի թշնամություն թուրքերի և ադրբեջանցիների հետ։Այս մասին ֆեյսբուքում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան.

«Շատ լավ կենաց ա գրանտակերների ինչ-որ մի համատեղ ծրագրի ավարտից հետո ընթրիքի համար։

Իսկ իրականության մեջ, ինչքան թուլացնում ես զգոնությունը ու ինքնապաշտպանությունը, այդքան ավելի աղետալի հետևանքներ ա ունենում իրենց հարվածը։

Սովետական միության եղբայրության և համերաշխության լոզունգների ներքո հայերին սպանում էին Սումգայիթում և Բաքվում։ Սա զուտ հիշեցման կարգով ոչ այդքան վաղ անցյալից։

Նիկոլը ասում ա, որ չգիտի մեկնարկային կետը այդ թշնամանքի։ Դա կրթության պակասից ա։ Մասնագետները գիտեն ու լավ գիտեն։ Կարելի ա հարցնել, կպատմեն երբ և ինչու ադրբեջանցիները սկսեցին մեզ ատել և փորձել ոչնչացնել։ Եվ իրենց ձգտումների մեջ ոչինչ չի փոխվել ու չի փոխվելու ցեղախմբից մինչև ազգ դառնալու ճանապարհին։ Դա, որպես վերջին 12 տարին Ադրբեջանում հայատյացության խնդրով զբաղվող մասնագետ եմ պնդում։

Ու կրկնեմ, եթե դուք հավատում եք, որ իրենք ձեզ հետ խաղաղ համակեցություն են ուզում, դուք կամ հիմար եք, կամ դավաճան»։