Կենտրոնի թաղապետը մարդիկ է ձևակերպել, որոնք չեն հաճախել աշխատանքի, բայց աշխատավարձ ու պարգևավճար են ստացել. գործը 6-րդ վարչությունում է. Mediaport

112

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը շուրջ երկու տարի է՝ թաղապետարանում աշխատանքի է ձևակերպել երկու անձի, որոնք չեն ներկայացել աշխատանքի, բայց աշխատավարձ ու պարգևավճար են ստացել։

Mediaport-ի տեղեկություններով՝  թաղապետարանի աշխատակիցները երեկ հրավիրվել են ոստիկանության 6-րդ վարչություն և հարցաքննվել են գործի շրջանակներում։

Փաստորեն, պետական հիմնարկը Փաշինյանի մերձավորների կողմից վերածվել է իրենց մերձավորներին «լավություն անելու» վայրի՝ դարձյալ ժողովրդի հարկերի հաշվին։