Ինչ է գրում օրվա մամուլը

78

«Սերժ Սարգսյանի կողմից նշված քաղաքական խրամատն ուղղակիորեն վկայում է պետականությանը սպառնացող վտանգի մասին, իսկ այլ խոսքերով ասած՝ այսօր գործող քաղաքական մեծամասնությունը վտանգի է ենթարկում մեր պետականությունը»,- գրում է«Փաստ»-ը։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜«168 ժամ»-ը գրում է,- «Հունիսի 20-ի ընտրությունները լինելու են ոչ միայն ու ոչ այնքան իշխանության մասին․ դրանք լեգիտիմացնելու են պարտությունն ու կապիտուլյացիան՝ ԿԸՀ-ի պսպղուն թվերի ներքո»։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման հրապարակումից «հինգ րոպե անց» Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը գործի է անցել՝ հավաքել է մարզի համայնքապետներին և նախընտրական ցուցումներ տվել։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜«Հրապարակ»-ը գրում է,- «Կրթական համակարգում սարսափած են․ նախարարության առանցքային վարչությունների ղեկավարների պաշտոններին կարող են հայտնվել հերթական անփորձ ՔՊ-ականները»:
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜«Հայաստանի խնդիրներն ունեն խորքային  պատճառներ և, անշուշտ, չեն սահմանափակվում միայն գործող իշխանությամբ կամ Նիկոլ Փաշինյանով։ Վերջինս հայկական իրականության խնդիրների խտացված արտացոլանքն ու կրողն է և կառչած մնալով իշխանությունից՝ ավելի է խորացնում խնդիրները, որոնք առանց իրեն էլ եղել են ու լինելու են այնքան ժամանակ, քանի դեռ մեր հասարակությունն ապրում է այն կրթական, մշակութային ու արժեքային տիրույթում, որում ապրում է»,- գրում է «168 ժամ»-ը։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜«Նյարդային ժամանակներ են։ Միանգամայն հասկանալի է նախարար Հակոբ Արշակյանի և մյուսների հուզական վիճակը՝ պատերազմից ու այսքան կորուստներից հետո անգամ դրանում որևէ պատասխանատվություն չունեցող քաղաքացիներս ենք հուզված ու ափերից ելած։ Բայց թվում էր՝ իշխանության մեջ գտնվողների հուզական վիճակը պետք է արտահայտվեր ամոթի, մեղքի, ցավի ու պատասխանատվության բարձր գիտակցումով, այլ ոչ թե լկտիանալու, ձեռքերին ու լեզվին զոռ տալու տեսքով»,- գրում է «Հրապարակ»-ը։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հայանտառ»-ի 83 աշխատակից մի քանի տարի երկրում չի եղել, բայց աշխատավարձ է դուրս գրվել։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜 «Եթե ընտրությունների գնան հին օրենսգրքով՝ ռեյտինգային ընտրակարգով, ՀԱԿ-ը չի մասնակցի։ Նախ, որովհետև այդքան ֆինանս չունեն, ոչ էլ՝ վարկանիշային թեկնածուներ, իսկ համամասնականի դեպքում կարող են ապավինել Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական վարկանիշին»,- գրում է «Հրապարակ»-ը։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜«Հրապարակ» -ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմի նոր ղեկավար Առնակ Ավետիսյանը  դատվածություն ունի։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ