Երկրաշարժ Թուրքիայի արևելքում

163

Այսօր 4,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արևելքում: Այս մասին հայտարարել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Էպիկենտրոնը գտնվել է շուրջ 114 հազար մարդ բնակչությամբ Էրզինջան (Երզնկա) քաղաքից 36 կմ դեպի արևմուտք: Օջախը եղել է 7 կմ խորության վրա:

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: