Դանիան հայտնեց AstraZeneca-ով պատվաստումից հետո երկրորդ մահվան մասին

232

Դանիայի մայրաքաղաքային շրջանի քաղաքապետարանի երկու աշխատակիցներ հոսպիտալացվել են գլխուղեղի թրոմբներով և արյունազեղումներով բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության կորոնավիրուսի պատրաստուկով պատվաստվելուց գրեթե երկու շաբաթ անց: Նրանցից մեկը շուտով մահացել է:

Աշխատողների սեռը և տարիքը դեռևս չեն հաղորդվում: Այս պահի դրությամբ գիտնականները գնահատում են այդ ախտանիշների առաջացման և պատվաստումների միջև հնարավոր կապի առկայությունը, հաղորդում է news.ru-ն՝ վկայակոչելով Ekstra Bladet-ը: