Բորիս Ջոնսոնը պատվաստվել է AstraZeneca-ի պատվաստանյութով

74

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ստացել է բրիտանա-շվեդական AstraZeneca-ի կորոնավիրուսային պատվաստանյութի առաջին չափաբաժինը: Կառավարության ղեկավարն այս մասին ուրբաթ երեկոյան ասել է Sky News-ին:

«Լսեք գիտնականներին, լսեք, թե ինչ էր ասում երեկ Դեղերի եվրոպական գործակալությունը և Մեծ Բրիտանիայի Դեղերի և բժշկական ապրանքների վերահսկման գործակալությունը: Իրական ռիսկը COVID-19-ն է, և հիմա պատվաստվելը շատ լավ գաղափար է», ասել է Ջոնսոնը՝ հավելելով, որ ներարկման ցավ չի զգացել։