Բայդենն անուղղակիորեն հաստատեց ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու ԱՄՆ-ի մտադրությունը

68

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անուղղակիորեն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու Վաշինգտոնի մտադրությունը:

«Դա կլինի իր ժամանակին», Սպիտակ տանը լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա մտադիր է սահմանափակիչ միջոցառումներ կիրառել Ռուսաստանի դեմ:

ԱՄՆ վարչակազմի ղեկավարի կողմից այս թեմայի վերաբերյալ այլ մեկնաբանություններ չեն եղել: