ԱՄՆ դեսպան․ Թուրքիան պետք է հրաժարվի Ս-400-ից

183

Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերից հրաժարվելը Միացյալ Նահանգների հետ այս հարցում տարաձայնությունների լուծման միակ միջոցն է: Այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեվիդ Սաթերֆիլդը:

«Թուրքիան պետք է հրաժարվի С-400-ից: Սա միակ որոշումն է, որը մենք կարող ենք պաշտպանել ԱՄՆ Կոնգրեսում», Սաթերֆիլդին մեջբերում է news.ru-ն:

Նա պարզաբանել է, որ այս պահանջը համապատասխանում է ԱՄՆ օրենսդրությանը և «անձնական մոտեցում» չէ:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը հայտարարել էր, որ Անկարան քննարկում է Ռուսաստանից С-400 հակաօդային պաշտպանության երկրորդ խմբաքանակը ձեռք բերելու հնարավորությունը: