ԱՀԿ. COVID-19-ի դեպքերն աճում են չորրորդ շաբաթն անընդմեջ

92

Վեց շաբաթ տևած անկումից հետո չորրորդ շաբաթն անընդմեջ աշխարհում աճում են կորոնավիրուսով վարակվածության դեպքերը, և դա անհանգստացնում է, Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Մենք արդեն չորրորդ շաբաթն անընդմեջ աճի ուղու վրա ենք», ասել է նա`հավելելով, որ տարածաշրջանների մեծ մասում դեպքերի թիվն աճում է, և նշել է պատվաստանյութերի անհավասար հասանելիությունը։

ԱՀԿ ղեկավարը շեշտել է, որ COVID-19–ից մահացությունը «դեռևս նվազում է, բայց ավելի դանդաղ տեմպերով», քան նախկինում, նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: