AstraZeneca-ն կթարմացնի պատվաստանյութի օգտագործման հրահանգները

112

AstraZeneca բրիտանա-շվեդական ընկերությունը Եվրոպական դեղերի գործակալությունից կարգադրություն ստանալուց հետո կթարմացնի կորոնավիրուսի պատվաստանյութի օգտագործման ցուցումներում նշված տեղեկատվությունը: Այս մասին ասվում է դեղագործական ընկերության տարածած հայտարարության մեջ:

«Ընկերությունը ճանաչում է [կարգավորողի եզրակացությունները] և կհետևի առաջարկներին, այդ թվում`արտադրանքի վերաբերյալ տեղեկատվությունը թարմացնելու վերաբերյալ», ասված է հայտարարության մեջ:

«Մենք վստահ ենք, որ այժմ Եվրոպայում պատվաստումների գործընթացը կարող է վերսկսվել», ասել է AstraZeneca-ի բժշկական բաժանմունքի ղեկավար Էն Թեյլորը, որի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը։