6,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ Տիբեթում

149

Չինաստանի արևմուտքում՝ Տիբեթի ինքնավար մարզում, այսօր գրանցվել է 6,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Այդ մասին հայտարարել է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ցնցումները գրանցվել են Նագչու քաղաքի տարածքում՝ Լհասա վարչական կենտրոնից մոտ 250 կմ հյուսիս-արևելք: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բիրուի շրջանում, օջախը եղել է մոտ 10 կմ խորության վրա:

500 հազար մարդ բնակչությամբ այդ քաղաքում տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։