Փաստենք, մեր երկրում տոտալ դիկտատուրա է.Նաիրա Կարապետյան

156

Փաստենք, մեր երկրում տոտալ դիկտատուրա է՝ Նիկոլը հայտարարեց կոնկրետ ընտրությունների օրվա մասին:

Նիկոլի համար չկա և չի կարող լինել որոշում կայացնող այլ մարմին՝ ՀՀ Ազգային ժողով, ՀՀ նախագահ, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ովքերի պաշտոնե պետք է այս գործընթացի ոչմիայն մասնակից, այլև՝ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆՈՂ լինեն: Այսինքն, Նիկոլն իմպերատիվ կեւպով թելադրում է ԱԺ ԲՈԼՈՐ խմբակցություններին իր անձնարարությունը. թե որ օրն է հրաժարական տալու, ԱԺ-ն ինչպես է տապալում վարչապետի այլ թեկնածուի առաջադրելը, ինչպես և ինչ ժամկետում է արձակվում, և ԱԺ-ի ազատ արձակվելուց 30-45 օրվա ընթացքում նշանակվում են արտահերթ ընտրություններ: Նախագահին և Կենտրոնական ընտրականին նա ընդհանրապես չի էլ նկատում:

Ի՞նչ ասեմ, սիրելիներս, Նիկոլի պաշտոնական հրաժարականից հետո գնդակը ձեր դաշտում է լինելու, և այդժամ ջրերը կզուլալվեն: Եվ խնդրում եմ ինձ չպատմել, որ առաջնորդվում եք «երկրի շահով»: Կապիտուլյանտի հետ մեկ բան կա պայմանավորվելու՝ նրա փաստաբանի անունը:

Ваш выход!

Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան էջից: