Փաշինյանի ընտրական նախաձեռնությունը աննորմալ է․- Ալեքսեյ Մարտինով

121

   «Արտահերթ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի հերթական ավանտյուրան է։ Ի՞նչ ընտրություններ կարող են լինել պատերազմում պարտված երկրում, մանավանդ, երբ այն անցկացնելու է մեկը, որը պարտության գլխավոր պատասխանատուն է։ Օրինակ` ես պատմության մեջ չգիտեմ մի դեպք, երբ խայտառակ պարտություն կրած երկրի ղեկավարը գնա և մասնակցի ընտրություններին և փորձի վերընտրվել։

Միայն նմանատիպ մի դեպք կա, երբ Եգիպտոսի նախագահ Սադաթը 1976 թ.-ին վերընտրվեց ու մի քանի տարի հետո սպանվեց ռադիկալների կողմից։ Սակայն Եգիպտոսի և Հայաստանի կորուստները անհամեմատելի էին։

Հայաստանը կորցրեց Ղարաբաղի 80%-ը, իսկ Եգիպտոսը փաստացի տարածքներ չկորցրեց։ Այնպես որ` Փաշինյանի ընտրական նախաձեռնությունը աննորմալ է». քաղաքագիտության դոկտոր Ալեքսեյ Մարտինով