Փաշինյանական ֆեյքերը կեղծիք են տարածում, թե իբր լրագրողը հայհոյել է Հակոբ Արշակյանին

134

Հակոբ Արշակյանի կողմից լրագրողի վրա  հարձակման սկանդալային տեսանյութի հրապարակումից հետո Նիկոլ Փաշինյանին սպասարկող ֆեյքերը սկսեցին կեղծիք տարածել, թե իբր բռնության ենթարկված լրագրողը հայհոյել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանին։

Կեղծ լուրն առաջինը հրապարակեց փաշինյանական ֆեյքերի բանակներից մեկի համակարգող Տարոն Չախոյանի «Մեդիանյուզ» կայքը։ Խոսքը նույն Չախոյանի մասին է, որը երկու շաբաթ առաջ նշանակվեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Այնուհետ կեղծիքը սկսեցին տարածել փաշինյանական այլ ֆեյքեր։

Կեղծ լուրին անդրադարձավ բռնության ենթարկված լրագրողը՝ գրելով. «Կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի տեղակալին պատկանող կայքը սուտ տեղեկություն է հրապարակել։ Կամ հերքում են, կամ՝ կդիմեմ դատարան»:

Քիչ առաջ թեմային անդրադարձավ նաև Հակոբ Արշակյանը՝ ընդունելով մեղքը և ասելով, թե  պատրաստ է կրել պատասխանատվություն միջադեպի կապակցությամբ։ Եվս մեկ անգամ ապացուցելով, որ հայհոյանքի մասին հրապարակումները կեղծ են: