Վրաստանում մահացել է պատվաստվելուց հետո կոմայի մեջ ընկած բուժքույրը

158

Վրացական կլինիկայի բուժքույր Մեգի Բաքրաձեն, որը հինգշաբթի կոմայի մեջ էր ընկել AstraZeneca-ի պատրաստուկով պատվաստվելուց հետո, մահացել է հիվանդանոցում: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը՝ վկայակոչելով պացիենտի հարազատներին ու ընկերներին:

Վրացական ԶԼՄ-ները հինգշաբթի օրը հաղորդել էին, որ Ախալցիխեի կլինիկաներից մեկի 27-ամյա բուժքույրը կոմայի մեջ է ընկել այն բանից հետո, երբ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատրաստուկով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա մոտ ի հայտ է եկել անաֆիլակտիկ շոկ: