Վրաստանի ՆԳՆ-ն գործ է հարուցել բուժքրոջ մահվան կապակցությամբ

152

Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել AstraZeneca-ի պատրաստուկով կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո 27-ամյա բուժքույր Մեգի Բաքրաձեի մահվան կապակցությամբ: Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:

«Մենք հետաքննություն ենք սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն, որը ենթադրում է անզգուշությամբ մահ պատճառելուն», ասել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայության աշխատակիցը:

AstraZeneca-ի պատրաստուկով կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո անաֆիլակտիկ շոկից մահեր աշխարհում չեն գրանցվել, առաջին նման դեպքը տեղի է ունեցել Վրաստանում: Այս մասին ուրբաթ օրը ճեպազրույցում ասել է հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Թամար Գաբունիան: