Վազգեն Թևանյանը ջախջախում է աշխարհի եռակի չեմպիոն ադրբեջանցուն և դառնում է Բուդապեշտի մրցաշարի հաղթող

73

Բուդապեշտում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում Վազգեն Թևանյանն իր հինգերորդ  հաղթանակն է տարել:  Եզրափակչում նա 9-0 հաշվով ջախջախել է աշխարհի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևին և հռչակվել է մրցաշարի հաղթող: Հիշեցնենք` կիսաեզրափակչում Վազգենը առավելության էր հասել Լեհաստանի ներկայացուցիչ Մագոմեդմուրադ Գաջիևի նկատմամբ:

Մինչ այդ 1/4 եզրափակչում նա 6-4 հաշվով պարտության էր մատնել աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն վրացի Վլադիմեր Խենչիգաշվիլիին:
1/8 եզրափակչում Վազգենը 7-5 հաշվով առավելության էր հասել Բելառուսը ներկայացնող Նուրգուն Սկրյաբինի նկատմամբ, իսկ որակավորման փուլում 11-0 հաշվով հաղթել էր Բուլղարիան ներկայացնող Վլադիմիր Դուբովին:

Այսպիսով Վազգենը նվաճում է և՛ օլիմպիական ուղեգի, և՛ մրցաշարի հաղթողի կոչումը: