Ստեփանակերտում վիրահատվել է ադրբեջանցի վարորդը. ադրբեջանական լրատվամիջոցները շնորհակալություն են հայտնել «Ադրբեջանի հայ բժիշկներին»

117

Ադրբեջանական լրատվամիջոցներն առիթը բաց չեն թողնում հեգնելու եւ ընդգծելու ՀՀ իշխանությունների ստորագրած կապիտուլյացիոն ակտի անպատվաբերությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ստեփանակերտում վիրահատվել է սրտի կաթվածով տեղափոխված ադրբեջանցի վարորդն ու ուղարկվել Բաքու՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

«Այն բանից հետո, երբ Ստեփանակերտում հայ բժիշկները սրտամկանի ինֆարկտից հետո ստենդավորեցին ադրբեջանցի վարորդի սիրտը և փրկեցին նրա կյանքը, ադրբեջանական Maiden Tower հեռուստաալիքը գրել էր՝ «Շնորհակալություն Ադրբեջանի հայ բժիշկներին»,- տելեգրամի իր ալիքում գրել է կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը եւ ավելացրել.

«Երբ Ադրբեջանի ղեկավարն իրեն պահում է անդաստիարակ անչափահաս պատանու նման, որի հայրը բակում ծեծում և վիրավորում է իր որդուն, ինչ կարող ես պահանջել շարքային բլոգերից:Ես ծանոթ եմ Խորհրդային շրջանի Բաքվի էլիտաներից շատերին:Նրանք շատ դաստիարակված ու կիրթ մարդիկ էին:Ըստ ամենայնի, թափառական հոգեբանությամբ օժտվածների են հավաքագրում քարոզչական ԶԼՄ-ներում ծառայելու համար:

Եվ բացարձակապես չեմ զարմանում, որ Արցախի հայ բժիշկները փրկել են ադրբեջանցի վարորդի կյանքը և նրան ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ուղարկել տուն Բաքու, քանի որ հիմա հրադադար է»:

Փաստինֆո