Սպիտակ տուն․ Բայդենը կհանդիպի Պուտինի հետ, երբ ճիշտ պահը գա

144

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, երբ ճիշտ պահը գա: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան-Պիեռը նախագահական ինքնաթիռում, որն ուղևորվում է Ջորջիա նահանգ: Ճեպազրույցի ձայնագրությունը տարածել է Սպիտակ տան մամուլի կենտրոնը:

«Մարդիկ հարցնում են, թե երբ Բայդենը կհանդիպի նախագահ Պուտինի հետ: Նախագահ Բայդենը կհանդիպի նախագահ Պուտինի հետ, երբ ճիշտ պահը գա: Նախագահ Բայդենը և նախագահ Պուտինը տարբեր տեսակետներ ունեն իրենց երկրների վերաբերյալ: Բայց նրանք համաձայն են, որ մենք պետք է շարունակենք գտնել միջոցներ աշխատելու միասին այնտեղ, որտեղ դա մեր փոխադարձ շահերին համապատասխան է», ասել է նա: