Սպիտակ տունն արձագանքեց Բայդենի հետ ուղիղ եթերում խոսելու Պուտինի առաջարկին

172

Սպիտակ տունը դեռ չի ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի ուղիղ երկխոսություն կազմակերպելու առաջարկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես ստիպված կլինեմ ավելի ուշ կապվել ձեզ հետ, որպեսզի տեղեկացնեմ, արդյոք մենք քննության ենք առնում դա: Ես կասեի, որ նախագահը [Բայդենը] արդեն զրուցել ունեցել է նախագահ Պուտինի հետ», ասել է Փսակին:

Բացի դրանից, նա նշել է, որ Բայդենն ուրբաթ աշխատանքային այցով մեկնելու է ԱՄՆ Ջորջիա նահանգ, ուստի նրա գրաֆիկը դժվար թե թույլ տա Պուտինի հետ նման երկխոսություն կազմակերպել: «Նա բավական զբաղված կլինի», ասել է ամերիկացի առաջնորդի խոսնակը: