Պուտինի առաջարկը Բայդենին ներառում է բաց երկխոսություն, այլ ոչ թե բանավեճ

147

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև չի կարող լինել բանավեճ։ Ռուսաստանի առաջնորդի առաջարկը ենթադրում է բաց երկխոսություն: Այդ մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Քանի որ պարոն Բայդենը արել է որոշակի հայտարարություններ, բավական աննախադեպ հայտարարություններ, և որպեսզի թույլ չտանք այդ հայտարարությունները վերջնականապես վնասեն ռուս-ամերիկյան առանց այդ էլ ողբալի երկկողմ հարաբերություններին, նախագահ Պուտինը առաջարկեց քննարկել այս իրավիճակը, բայց դա անել բաց», բացատրել է մամուլի քարտուղարը:

Նա հավելել է, որ, ըստ Ռուսաստանի առաջնորդի, «դա հետաքրքիր կլինի երկու երկրների ժողովուրդների՝ ինչպես ամերիկացիների, այնպես էլ ռուսների համար»: