Նոր Զինվորական Ակնոցների Շնորհիվ Ամերիկացի Զինվորները Կարող Են Տեսնել Պատերի Միջով

68

Շուտով ԱՄՆ զինված ուժերի զինանոցը համալրվելու է ևս մեկ գերժամանակակից տեխնոլոգիայով՝ IVAS (Integrated Visual Augmentation System) զինվորական ակնոցներով, որոնք կօգնեն զինվորներին ստանալ անհրաժեշտ տեսողական տեղեկատվությունը՝ առանց դուրս գալու հետևակի մարտական մեքենաներից կամ այլ ռազմական տեխնիկայից։
Տեսողական տեղեկատվությունը IVAS-ին կփոխանցվի Bradley և Stryker մարտական ​​մեքենաների վրա տեղադրված տեսախցիկներից: Իրավիճակը գնահատելու և թիրախ ընտրելու համար զինվորները կարիք չեն ունենա դուրս գալ: Ակնոցների վրա կցուցադրվեն քարտեզների պատկերները, ինչպես նաև տեսանյութեր՝ սովորական և գիշերային ռեժիմով:
Զինծառայողներին նախկինում ևս հասանելի էր նման տեղեկատվությունը, բայց այժմ, IVAS-ի շնորհիվ, դրա հասանելիությունը կդառնա գրեթե ակնթարթային, ինչը չափազանց կարևոր է մարտական ​​պայմաններում:
IVAS ակնոցներն իրական ժամանակում տեղեկատվություն կարող են ստանալ նաև ԱԹՍ-ների վրա տեղադրված տեսախցիկներից, դեպի թշնամու դիրքեր ուղարկված դրոններից և այլն։ 

Ավելին` Ita.am կայքում