Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 891 նոր դեպք. մահացել է 19 մարդ

86

Մարտի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 182056 դեպք, որոնցից 167518-ն` առողջացած, 3320-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10367 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 793678 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4725 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 891 նոր դեպք: Ունենք 332 առողջացած և 19 մահվան դեպք:Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 851 է: