Հակոբ Արշակյանի կողմից բռնության ենթարկված լրագրողը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

115

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի կողմից բռնության ենթարկված լրագրող  Փայլակ Ֆահրադյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։

Mediaport-ի տեղեկություններով՝ իշխանությունները փորձում են ցուցմունք կորզել սրճարանի մատուցողներից, թե իբր վերջիններս ականատես են եղել, որ լրագրողը իրեն անքաղաքավարի է պահել, բայց մերժում են ստացել։

Այդ պատճառով էլ թեև միջադեպի նյութերը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ, բայց քննչական մարմնին հրահանգվել է ձգձել քրգործի հարուցումը։