Հազարամյա պատմության փորձություններով անցնելով, 21-րդ դարում կորցրեցինք ազգ կոչվելու իրավունքը․ Ղազարյան

99

Ես չգիտեմ, թե մենք երբ ենք ոտքի կանգնելու, երբ եք վերականգնելու առաջին հերթին մեր ինքնությունն ու արժանապատվությունը, այնուհետև դրա վրա հիմնված մեր Անկախությունն ու պետականությունը։ Առայժմ ամեն ինչ կործանված է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

«ՀՀ Ազգային ժողովի առաջին ընտրությունները տեղի են ունեցել 1995 թվականից ի վեր։ Մինչև 2018 թվականը, հանցավոր խուժանի մեր հանրային կյանք ներխուժելը, մշտապես կազմակերպել են միայն Ազգային ժողովի հերթական ընտրություններ։ Վերջին անգամ Ազգային ժողովի հերթական ընտրություններ կայացել են 2017 թվականի ապրիլի 2-ին։ Հաշվի առնելով, որ Ազգային ժողովի լիազորությունների սահմանադրական ժամկետը 5 տարի է, ապա այն պետք է ավարտվեր 2022 թվականի գարնանը։ Բայց այդ ժամկետում տեղի են ունեցել (և ըստ հանցավոր իշխանությունների հակասահմանադրական մտադրությունների և հայտարարության, տեղի կունենա) երկու արտահերթ ընտրություններ։ Այսինքն` ստացվում է, որ Ազգային ժողովի մեկ գումարման սահմանադրական ժամկետում տեղի են ունենում Ազգային ժողովի երեք ընտրություններ։ Ավելի մեծ հարված հասարակական և քաղաքական հարաբերություններին, երկրի կայունությանն ու անվտանգությանը դժվար է պատկերացնել։ Ամբողջ ազգով մենք մեզ գցել ենք կրակի մեջ՝ մի սովորական գիժ խեղկատակի պատճառով։

Մարդը, ով վաղուց պետք է իր պատիժը ստացած լիներ իր ազգակործան, դավաճանական աններելի ու պատմական հանցագործությունների համար, դեռևս նստած մեր կյանքն արատավորելու ու ապականելու վերաբերյալ միանձնյա որոշումներ է կայացնում։

Հայ ժողովուրդը, հասարակական բոլոր շերտերով հանդերձ, այս ամենը հանդուրժելով, այլևս սեփական արժանապատվությունն ու դիմագիծը կորցրած մարդկանց բազմության է վերածվել։ Հազարամյա պատմության փորձություններով անցնելով, 21-րդ դարում մենք կորցրեցինք ազգ կոչվելու իրավունքը և պետություն ունենալու մեր կարողությունը։

Ես չգիտեմ, թե մենք երբ ենք ոտքի կանգնելու, երբ եք վերականգնելու առաջին հերթին մեր ինքնությունն ու արժանապատվությունը, այնուհետև դրա վրա հիմնված մեր Անկախությունն ու պետականությունը։ Առայժմ ամեն ինչ կործանված է»,- գրել է Ղազարյանը։