Կհաղթահարենք, արդյո՞ք, ինքներս մեր ձեռքով ստեղծած այս մղձավանջը, թե կշարունակենք համառորեն անել այն, ինչից խելոք ազգերը միշտ խուսափում են.Սենոր Հասրաթյան

70

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր  էջում գրել է.

Ով կպատկերացներ, որ երկրում կստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ հայրենասիրությունից կխոսեն դավաճանները, արդարությունից՝ խաբեբանները, օրենքից՝ օրինախախտները, բանակից՝ դասալիքները և այդպես շարունակ… Ով կպատկերացներ, որ երկիրն ունենալով <<լեգիտիմ>> ընտրված իշխանություն, կապրի կատարյալ անիշխանության քաոսում…

Եվ այս ամենը մի երկրում, որը ոչ միայն չի հաղթահարել երեկվա պատերազմում կրած խայտառակ պարտության հետևանքները, այլև կանգնած է նոր ու ավելի մեծ առճակատման վտանգի առաջ… Ցավոք, սա է այն իրականությունը, որում այսօր հայտնվել է մեր երկիրը… Կհաղթահարենք, արդյո՞ք, ինքներս մեր ձեռքով ստեղծած այս մղձավանջը, թե կշարունակենք համառորեն անել այն, ինչից խելոք ազգերը միշտ խուսափում են… Դժվար է հավատալ, մանավանդ, որ այս անիշխանության հեղինակը երկրի իշխանությունն է…

Ցավոք, սա է այն իրականությունը, որում այսօր հայտնվել է մեր երկիրը… Կհաղթահարենք, արդյո՞ք, ինքներս մեր ձեռքով ստեղծած այս մղձավանջը, թե կշարունակենք համառորեն անել այն, ինչից խելոք ազգերը միշտ խուսափում են… Դժվար է հավատալ, մանավանդ, որ այս անիշխանության հեղինակը երկրի իշխանությունն է…