Էրդողանը Պուտինի մասին Բայդենի հայտարարություններն անվանեց անթույլատրելի

234

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր անթույլատրելի է անվանել Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի հայտարարությունները ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի վերաբերյալ:

«Ռուսաստանի նախագահի հասցեին անթույլատրելի է նման հայտարարություններ անել: Պարոն Պուտինը շատ խելացի և էլեգանտ պատասխան տվեց», ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողներին ասել է Էրդողանը: Նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը։