«Դա բխում է ոչ միայն մեր երկու երկրների, այլև ամբողջ աշխարհի շահերից»

274

Մոսկվան Վաշինգտոնի հետ հարաբերություններում միշտ ամենալավի հույսն ունի, բայց պատրաստվում է ամենավատին, ուրբաթ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իհարկե, մենք միշտ հույս ունենք, որ կլինի լավագույնը, դրա հետ մեկտեղ մենք միշտ պատրաստ ենք ամենավատին», ասել է Կրեմլի խոսնակը: Այսպիսով նա մեկնաբանել է այն տեսակետները, թե աշխարհը կարող է բախվել նոր սառը պատերազմի ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարություններից հետո:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, ապա նախագահը հստակ հայտարարել է, որ ցանկանում է շարունակել հարաբերությունները երկու երկրների միջև անկախ ամեն ինչից, քանի որ դա բխում է ոչ միայն մեր երկու երկրների, այլև ամբողջ աշխարհի շահերից», ասել է Կրեմլի խոսնակը։ «Բայց, իհարկե, մենք չենք կարող անտեսել պարոն Բայդենի խոսքերը»: