ԱՀԿ. ՌԴ-ում պատվաստումներն անցնում են առանց տագնապալի նշանների

268

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների հետ կապված իրավիճակը վերահսկվում է, տագնապալի ազդանշաններ չենք տեսնում: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

Այսօր աշխարհում շատ է խոսվում կորոնավիրուսային պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին։ ․․․Ցանկացած խիստ դրսևորում անմիջապես անցնում է համակարգով և քննարկվում է`պատվաստումը ժամանակավորապես պետք է դադարեցվի, թե ոչ: Այս պահին կարող եմ ասել, որ Ռուսաստանում ամեն ինչ կարգին է, մենք տագնապալի ազդակներ չենք տեսնում»:

Վույնովիչը նշել է նաև, որ Ռուսաստանում վարակվածությունը լավ տեմպերով նվազում է, մինչդեռ Եվրոպայում, 6-7 շաբաթ անց, կրկին աճ է նկատվում: