Օնիկ Գասպարյանը ԳՇ-ում է. պարտավոր էր ներկայանալ աշխատանքի. փաստաբան

117

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այս պահին ԳՇ-ում է: Նա ներկայացել է աշխատանքի, չէր կարող չներկայանալ, քանի որ ռազմական դրության պայմաններում հանրային ծառայողի՝ աշխատանքի չներկայանալը կարող է դիտվել որպես արարքը ծանրացնող հանգամանք․ 168.am-ի «Ռևյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասել է Օնիկ Գասպարյանի շահերի պաշտպան Արթուր Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ երեկ Վարչական դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, և հետայսու Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել՝ որպես գլխավոր շտաբի պետ: