Ռուսաստանը հետ է կանչել ԱՄՆ–ում իր դեսպանին

72

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հետ է կանչվել Մոսկվա՝ խորհրդակցությունների համար՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների հեռանկարները քննարկելու հարցով:

Արտաքին գործերի նախարարության կարծիքով՝ անհրաժեշտ է վերլուծել «ինչ անել և ուր շարժվել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների համատեքստում»: Գերատեսչությունը նշել է, որ Ջո Բայդենի վարչակազմը պետական մակարդակով որոշումներ է կայացնում գրեթե երկու ամիս, «100 օրվա խորհրդանշական նշաձողը հեռու չէ»: Ըստ ռուս դիվանագետների՝ կարևոր է գնահատել, թե կառավարիչների մոտ «ինչն է հաջողվում, և ինչը՝ ոչ այդքան»:

«Մեզ համար գլխավորն է պարզել ռուս-ամերիկյան բարդ իրավիճակի շտկման ուղիները, որոնք իրականում Վաշինգտոնը փակուղի է մտցրել վերջին տարիներին»,- նշել է ԱԳՆ-ն:

Արտաքին գործերի նախարարությունը փորձում է կանխել «անդառնալի դեգրադացիան, եթե ամերիկացիները գիտակցում են ռիսկերը»:

Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ ինքը «չի հիշում» Ռուսաստանի ձեռնարկած նմանատիպ քայլեր: Դիվանագետը հավելել է, որ այժմ երկրների միջև մթնոլորտն արդեն «բավականաչափ լիցքավորված է»:

Միևնույն ժամանակ, Զախարովան նշել է, որ «սա խորհրդակցության հրավեր է», և հարկավոր է «պակաս հուզական» լինել: Ըստ նրա՝ ԱԳՆ հայտարարության մեջ «ամեն ինչ ասված է շատ պարզ»: