Հիմա խոսքը բարձրաստիճան զինվորականությանն է․ Ռուբեն Մելիքյան

134

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օնիկ Գասպարյանի վկայակոչած Վարչական դատարանն արդեն կայացրել է իր որոշումը։ Որոշումը հրապարակված է և ուժի մեջ է կայացման պահից։ Կառավարությունն ի խախտումն Սահմանադրության և իրավակարգի՝ փաստացի հայտարարել է, որ թքած ունի իրավունքի գերակայության վրա և չի պատրաստվում կատարել Վարչական դատարանի որոշումը։

Հիմա խոսքը բարձրաստիճան զինվորականությանն է։ Նրանք ի կատար ածելո՞ւ են Վարչական դատարանի որոշումը, թե՞ հագնելու են երեկոյան շրջազգեստներ ու դիմելու են, ասենք, Սնանկության դատարան։

Պլոճիկ ունե՞ք, պարոնայք սպաներ, թե՞ ձեր բուն էությունը դավաճանին պատվի առնելն էր»։