Զախարովա. ԱՄՆ-ում չեն կարողանում բացատրել՝ ինչ տեղի ունեցավ Բայդենի հարցազրույցի ժամանակ

122

Ամերիկացի լրագրողները, դիվանագետներն ու փորձագետները չեն կարողանում բացատրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան YouTube-ի «Սոլովյով Լայվ» ալիքի եթերում:

Ավելի վաղ Բայդենը ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանի ղեկավարությունը ստիպված կլինի «վճարել»՝ կապված ամերիկյան ընտրություններին միջամտելու Մոսկվային վերագրվող փորձերի հետ:

Բացի դրանից, Սպիտակ տան ղեկավարը դրական էր պատասխանել այն հարցին, արդյոք նա Պուտինին համարում է «մարդասպան»։