Զախարովա․ Լոնդոնի կայսերական հավակնությունները չունեն ամուր հիմք

123

Կայսերական հավակնությունները, որոնք Բրիտանիան ավելի ու ավելի է փորձում ցուցադրել, ամուր հիմքեր չունեն: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան YouTube-ի «Սոլովյով Լայվ» ալիքի եթերում:

Զախարովայի խոսքերով՝ Մեծ Բրիտանիան անհընդհատ նոր գործողություններ է հորինում առաջատար ու հզոր երկրի կարգավիճակը վերականգնելու համար: Բայց, ինչպես նշում է դիվանագետը, «դեկորացիաներն ավելի ու ավելի են քանդվում»: