Բայդենը ստիպված կլինի մտածել՝ ուզում է արդյոք հավատարիմ մնալ առճակատման ուղեգծին․ Spiegel

152

«ԱՄՆ յուրաքանչյուր նախագահի համար Մոսկվայի հետ հարաբերությունները ամենադժվար մարտահրավերներից են եղել, և Բայդենը նույնպես բացառություն չի լինի»: Այս մասին ասվում է Der Spiegel-ի հոդվածում:

Հնարավոր է, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ՝ կապված վերջինիս վերագրվող կիբեռհարձակումների հետ, գրում է հոդվածի հեղինակը:

Միևնույն ժամանակ, «Պուտինը պահպանում է սառնասրտություն։ Բայդենը նույնպես ընդմիշտ չի կարողանա հավատարիմ մնալ առճակատման ուղեգծին: Համենայն դեպս, նա ստիպված կլինի լավ մտածել՝ ուզում է արդյոք դա անել», գրում է հեղինակը։ «Կրեմլի ղեկավարը Բայդենին և նրա կառավարությանը դնում է նույն երկընտրանքի առաջ, որի հետ բախվեցին ԱՄՆ նախկին կառավարությունները»: