Արտահերթ ընտրությունների օրվա հետ կապված որոշումը կհրապարակվի այսօր կամ վաղը

107

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ իշխանությունն առաջիկայում պատրաստվում է արտահերթ ընտրությունների գնալ։

«Այսօր, վաղը, կարծում եմ, որոշումը կհրապարակվի օրվա հետ կապված», – ասել է նա։

Նախարարը նշել է, թե ընդդիմության փողոցային պայքարը որևէ էական նշանակություն չունեցավ ու հանրության կողմից չողջունվեց։

«Մենք քաղաքական պրոցեսների սահմանադրական ճանապարհով հանգուցալուծումը տեսնում ենք արտահերթ ընտրությունների միջոցով», – ասել է նա։