Անհրաժեշտ է արագացնել Վրաստանի ինտեգրումը ՆԱՏՕ-ին. Ղարիբաշվիլի

110

Սևծովյան տարածաշրջանում վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է համագործակցությունը նոր փուլի հասցնել և արագացնել Վրաստանի ինտեգրումը դաշինքին․ Twitter-ում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո:

Ըստ նրա՝ Վրաստանն ապացուցել է, որ ի վիճակի է իր ներդրումն ունենալ եվրաատլանտյան խաղաղության ու անվտանգության ապահովման գործում:

«Ես շատ լավ հանդիպում ունեցա Իենս Ստոլտենբերգի հետ ՆԱՏՕ-ի և Վրաստանի համագործակցության դինամիկայի վերաբերյալ: Վրաստանն ապացուցեց, որ ի վիճակի է նպաստել եվրաատլանտյան խաղաղությանն ու անվտանգությանը: Սևծովյան տարածաշրջանում վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է համագործակցությունը նոր փուլի հասցնել և արագացնել Վրաստանի ինտեգրումը ՆԱՏՕ-ին»,- ասել է Ղարիբաշվիլին: