ՌԴ-ում արձագանքեցին Բայդենի հայտարարությանը Պուտինի վերաբերյալ

121

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերաբերյալ մարտահրավեր են ամբողջ երկրին և «քաղաքական խելագարության հաղթարշավ» են: Այս կարծիքն այսօր հայտնել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության Գլխավոր խորհրդի քարտուղար, Դաշնության խորհրդի առաջին փոխխոսնակ Անդրեյ Տուրչակը:

Քաղաքական գործիչը թվարկել է նաև Ռուսաստանի առավելությունները ԱՄՆ-ի նկատմամբ, գրում է ՏԱՍՍ-ը: «Մենք հաղթահարում ենք համաճարակը: Մեր պատվաստանյութն աշխարհում ամենալավն է. նրանք միայն պլանավորում են:․․․ Մենք ունենք ընտանիք և դրա արժեքները. նրանք ունեն գենդերեր և տրանսգենդերներ», նշել է նա:

Ըստ քաղաքական գործչի, ռուսների վստահությունը Պուտինի նկատմամբ «Բայդենի վարկանիշի սահմաններից վեր է»: «Ընդհանուր առմամբ, սա պարզապես ստոր և անամոթ հայտարարություն է: Սա մարտահրավեր է մեր ամբողջ երկրի համար», ամփոփել է Տուրչակը: