Շոյգու. ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը խոչընդոտում է ՌԴ-ի հետ համատեղ աշխատանքին

91

Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքը կարելի է անվանել արդյունավետ, բայց դրան խոչընդոտում է պաշտոնական Անկարայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է news.ru-ն:

Նա շեշտել է, որ Մոսկվան ու Անկարան շատ բարդ, բայց արդյունավետ աշխատանք են կատարում: Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը խոչընդոտ է: Միևնույն ժամանակ, պետությունները գտնում են ընդհանուր լեզու, իրականացնում են համատեղ գործողություններ, գնում են փոխզիջումների և որոշումներ կայացնում այնտեղ, որտեղ դա անհնարին է թվում:

Բացի այդ, ՌԴ ՊՆ ղեկավարը նշել է, որ Մոսկվան և Անկարան շարունակում են համատեղ պարեկությունը Սիրիայի հյուսիս-արևելքում: