Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայի կողմից Արցախյան պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավումը

62

Եվրախորհրդարանի սիրիական հակամարտության վերաբերյալ 2021 թվականի մարտի 11-ի բանաձևը հաստատում է Թուրքիայի կողմից Սիրիայից վարձկանների ներգրավման փաստը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմում:

Բանաձևում այդ մասին շեշտվում է երկու կետերով:

Առաջին կետում ասված է. «Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ՝ Թուրքիան սիրիացի վարձկաններին տեղափոխել է Լեռնային Ղարաբաղ»:

Իսկ երկրորդ կետում ընդգծվում է, որ Եվրախորհրդարանը դատապարտում է Թուրքիայի նման գործողությունները:

«Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների օգտագործումը Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում, դա միջազգային իրավունքի խախտում է»,- ասված է բանաձևում: