Սպուտնիկ V-ով պատվաստվածների շրջանում ոչ մի մահացու ելք չի գրանցվել

127

Սպուտնիկ V-ով կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո մինչև այժմ չի արձանագրվել որևէ մահման ելք: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Գամալեյա կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը առցանց ճեպազրույցի ժամանակ:

«Նրանք, ովքեր պատվաստվել են, երաշխավորված են, որ ստիպված չեն լինի հոսպիտալացվել և վիրուսը նրանց թոքեր չի իջնի: Այսինքն պատվաստվածների մոտ այս հիվանդության հետ բախումից հետո չեն հայտնաբերվել ծանր դեպքեր, էլ չեմ ասում մահվան մասին: Բոլոր պատվաստվածները պաշտպանված են եղել», Գինցբուրգի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: