Մենք այլևս չենք կարող ապրել մի երկրում, որտեղ վարչապետը դավաճան է.Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Սայաթ-Նովա պողոտան (տեսանյութ)

136

Քաղաքացիներն այսօր հերթական ակցիան են իրականացրել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Նրանք աղբամաններով փակել էին Սայաթ-Նովա խաչմերուկի երթևեկելի հատվածը։ Նրանք պահանջում էին  վարչապետի հրաժարականը և արտահերթ ընտրություններ.

«Մենք այլևս չենք կարող ապրել մի երկրում, որտեղ վարչապետը դավաճան է, մեր հողերը ծախեց և ծախում է: Մեր նպատակն է, որ վարչապետը հրաժարական տա եւ ընտրություններ լինեն: Մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդը նորմալ երկրում ապրի։ Սա «Ազատագրում» շարժումն է և մենք սրանով ցույց ենք տալիս, որ ակտիվացնում ենք մեր գործունեությունը և չենք պատրաստվում հանդուրժել այն, ինչ կատարվում է Հայաստանում»,-այսպիսի հայտարաությամբ հանդես եկավ ակցիայի մասնակիցը:

Որոշ ժամանակ պողոտան փակ մնալուց հետո, ոստիկանները աղբամանները հեռացրին երթևեկելի հատվածից:

ՓԱՍՏԻՆՖՈ