Մեծ Բրիտանիան կավելացնի իր միջուկային ներուժը 40%-ով

103

Բրիտանիան ծրագրում է բրիտանական սուզանավերի վրա Trident II հրթիռներում օգտագործվող միջուկային մարտագլխիկների քանակն ավելացնել 40%-ով՝ ներկայիս 180-ից դարձնել 260, հաղորդում է Financial Times-ը:

Այս քայլը նպատակ ունի ամրապնդել թագավորության կարգավիճակը որպես միջուկային տերություն և պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի հուսալի դաշնակից, նշում է թերթը։ Այն չի հստակեցնում՝ խոսքը սուզանավերի վրա տեղակայված մարտագլխիկների թվի, թե՞ միջուկային զինանոցում դրանց ընդհանուր թվի աճի մասին է: