Դուք սուրճ էիք խմում և հետևում, թե համայնքն ինչպես է մոբիլիզացված ահռելի աշխատանք տանում. Գորիսի փոխքաղաքապետը` պատգամավորին

108

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմենը Խաչատրյանի հայտարարությանը, թե «Սյունիքում որևէ համայնքապետ իր ջոկատով թշնամու դեմ չի պայքարել»:

«Արմենը Խաչատրյանն այս խայտառակ ձևակերպումը անելուց առաջ արժեր հիշել, որ  օրինակ՝ Քաջարանի կամավորական ջոկատի տղաներից զոհեր կան, վիրավորվել է Մեղրի համայնքի ղեկավարը, մարզի բոլոր համայնքների ղեկավարները իրենց ջոկատներով գիտեք, որ ոչ միայն պաշտպանությունն են իրականցնել, նաև  ահռելի աշխատանք են տարել՝ իրավասու կառույցների 0 աջակցությամբ,  որոնք հետո մի գրչի հարվածով նվիրեցին թշնամուն,  իսկ այդ ընթացքում դուք

Գորիսի համայնքապետարանի երկրորդ հարկում էիք՝ սուրճ էիք խմում և ուշի ուշով հետևում, թե համայնքն ինչպես է մոբիլիզացված ահռելի աշխատանք տանում թե սահմանին ծագած հարցերը լուծելու, թե  համայնք եկած տասնյակ հազարավոր ընտանիքիների   հումանիտար աղետը հաղթահարելու հարցում: Քաղաքական դիվիդենտների համար  շահարկել   զենք վերցրած տղաների հայրենասիրության հարցը, զոհված  տղաների ամագը ջուրը լցնել, որևէ չինովնիկի հաստատ չի բարձրացնում»,- գրել է նա: