Reuters. ԵՄ-ն մտադիր է բանակցություններ սկսել «Սպուտնիկ V»-ի գնման շուրջ

186

Եվրոմիությունը մտադիր է բանակցություններ սկսել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի գնման շուրջ, որպեսզի իրականացնի կորոնավիրուսային վարակի դեմ եվրոպական երկրների բնակչության պատվաստումների ծրագիրը: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է Reuters-ը:

Դրա համաձայն, համայնքի անունից պատվաստանյութեր արտադրողների հետ բանակցող ԵՄ պաշտոնյան ասել է, որ Եվրոմիության կառավարությունները քննարկում են «Սպուտնիկ V»-ն մշակողների հետ բանակցություններ սկսելու հնարավորությունը: Բանակցությունները սկսելու համար, նրա խոսքերով, անհրաժեշտ է հայց ստանալ չորս երկրներից: