Goldman Sachs-ը կանխատեսում է վերջին 70 տարվա ընթացքում ԱՄՆ ՀՆԱ ամենամեծ աճը

144

Goldman Sachs ամերիկյան բանկի փորձագետները կանխատեսում են ընթացիկ տարում ԱՄՆ ՀՆԱ-ի 8% աճ։ Ըստ Axios տեղեկատվական պորտալի, կիրակի երեկոյան բանկն այդ մասին տեղեկացրել է իր հաճախորդներին:

«Մենք բարձրացրել ենք մեր [ԱՄՆ] ՀՆԱ-ի կանխատեսումը բյուջետային քաղաքականության վերջին նորությունների ուսումնասիրությունից հետո, և այժմ ակնկալում ենք 8% աճ 2021 թվականին և 4% գործազրկություն մինչև 2021 թվականի վերջ՝ հետագա անկմամբ մինչև 3,5 % 2022-ին և 3,2% 2023-ին», պորտալը մեջբերում է բանկի ծանուցումը:

Հաշվի առնելով այս կանխատեսումը, Goldman Sachs-ի փորձագետները ակնկալում են, որ 2023 թվականին ԱՄՆ-ում գնաճը կկազմի 2,1%: Axios-ը նշում է, որ այս կանխատեսումը շատ լավատեսական է։