ՌԴ-ն ու ԱՄՆ-ն շարունակում են մնալ զենքի խոշորագույն արտահանողներն աշխարհում

99

Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը երկուշաբթի օրը հրապարակեց 2016-2020 թթ․ ժամանակահատվածի զենքի համաշխարհային առևտրի վիճակի մասին նոր զեկույցը: Այն նշում է, որ 2001 թվականից ի վեր առաջին անգամ դրա ծավալը չի ​​աճել նախորդ հնգամյակի համեմատ, և ԱՄՆ-ն ու Ռուսաստանը շարունակում են մնալ հիմնական արտահանողները, չնայած Ռուսաստանի Դաշնության զենքի վաճառքի ծավալը նվազել է 22%-ով:

Վերջին հինգ տարվա ընթացքում զենք արտահանողների առաջատար հնգյակում (65-ի թվում) ներառվել են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան և Չինաստանը: