Մեծ Բրիտանիայում կանխատեսեցին Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական բախման արդյունքը

76

Զինված բախման դեպքում Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի տանկային ստորաբաժանումների միջև հրետանային մենամարտը, ամենայն հավանականությամբ, չի ավարտվի հօգուտ Միացյալ Թագավորության զինվորականների: Այս եզրակացությանն են հանգել բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի Պաշտպանության կոմիտեն պատրաստած զեկույցի հեղինակները։

«Մեր զինվորները, անշուշտ մնալով աշխարհի լավագույններից մեկը, ամոթալի է, բայց ստիպված կլինեին կռվել՝ օգտագործելով հնացած զրահամեքենաներ: Այս մեքենաներից շատերն ավելի քան 30 տարվա են, ունեն շատ ցածր մեխանիկական հուսալիություն, կրակի հզորության առումով ծայրաստիճան լուրջ զիջում են ժամանակակից հրետանային և հրթիռային համակարգերին»,  ասվում է փաստաթղթում: