ԱՄՆ մի շարք օրենսդիրներ կոչ են անում չեղարկել «Դարի գործարքը»

173


12 կոնգրեսական դիմել է ԱՄՆ պետքարտուղարին՝  «Դարի գործարքը» չեղարկելու պահանջով:

Ըստ Middle East Eye-ի՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 12 պատգամավոր մարտի 12-ին երկու առանձին նամակ է ուղարկել Էնթոնի Բլինքենին՝ քննադատելով սիոնիստական ռեժիմը և ԱՄՆ կառավարությանը կոչ անելով հետ կանչել «Դարի գործարքը», փոխարենը վերսկսել ՄԱԿ-ի Միջին Արևելքի պաղեստինցի փախստականների գործակալության և աշխատանքների կազմակերպության (UNRWA) ֆինանսավորումը`աշխատելով վերականգնել Պաղեստինի իրավունքները։

2019-ի հունվարի 28-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ կնքել է «Դարի գործարք» կոչվող ծրագիրը, որը ոտնահարում է Պաղեստինի իրավունքները: Ամերիկյան այդ ծրագիրը պաշտոնապես ճանաչում է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, Արևմտյան ափի 30%-ը փոխանցում է Իսրայելին, արգելում պաղեստինցի փախստականների հայրենադարձությունը և զինաթափում պաղեստինցիներին:

Ռաշիդա Թլայբի և Մարկ Պոուկանի նախաձեռնությամբ գրված՝ ԱՄՆ կոնգրեսականների նամակում ասվում է. «Մենք շատ ուրախ ենք, որ Բայդենի կառավարությունը դեմ է Իսրայելին որոշակի տարածքներ միացնելուն, բայց Իսրայելի կողմից Արևմտյան ափի շարունակական գաղութացումը, ներառյալ՝ Արևելյան Երուսաղեմը, պաղեստինցիների տների քանդումը ցույց է տալիս մշտական և իրական բռնակցում, որը պետք է բացահայտորեն մերժվի Միացյալ Նահանգների կողմից»:

Կոնգրեսականները նաև հայտարարել են, որ Իսրայելը, որպես օկուպացնող կողմ, միջազգային օրենսդրությամբ իրավական պարտավորություն ունի ապահովելու իր վերահսկողության տակ գտնվողների առողջությունն ու բարեկեցությունը: