Սեզոնային հիվանդություն դարձող կորոնավիրուսի դեմ արդյունավետ միջոցը զանգվածային պատվաստումներն են

173

Ռուսաստանում կորոնավիրուսային համաճարակի իրավիճակի զարգացման կանխատեսումը լավատեսական է, քանի որ երկիրն ունի մի քանի պատվաստանյութ  այս հիվանդությունից պաշտպանվելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան:

«Ռուսաստանի Դաշնությունը միակ երկիրն է, որտեղ կա տարբեր պլատֆորմների վրա ստեղծված երեք պատվաստանյութ, որոնք մշակվել են հայրենի պետական ​​գիտական ​​հաստատությունների գիտնականների կողմից», ասել է Պոպովան:

Ռոսպոտրեբնադզորի ղեկավարի խոսքերով, կորոնավիրուսը վերածվում է սեզոնային հիվանդության: Սա է՛լ ավելի կարևոր է դարձնում զանգվածային պատվաստումների առաջադրանքը:

Նկատի ունենալով, որ կորոնավիրուսը ցուցաբերում է սեզոնային հիվանդություններին բնորոշ վարքագիծ՝ գարնանը կա հիվադացության հստակ աճ, դրա դեմ գործող միջոցը ակնհայտորեն ոչ թե դիմակներ կրելն է, այլ զանգվածային պատվաստումները։